Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ առաջին շփումները «հույս են ներշնչում»

2 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ առաջին շփումները «հույս են ներշնչում»

ԱՄՆ վարչակազմի հետ առաջին շփումները հույս են ներշնչում, սակայն այդ շփումները ոչ բոլորին են գոհացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 27-ին Մոսկվայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ամերիկյան նոր վարչակազմի հետ առաջին շփումները մեզ որոշակի հույս են ներշնչում։ Փոխադարձ միտվածություն կա՝ աշխատելու միջպետական ​​հարաբերությունների վերականգնման ուղղությամբ», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայիս գործընկերները ցուցաբերում են պրագմատիզմ և ցանկանում են հրաժարվել հին կաղապարներից ու կարծրատիպերից, որոնք հանգեցրել են միջազգային հարաբերությունների ճգնաժամի:

«Ոչ բոլորին է գոհացնում ռուս-ամերիկյան շփումների վերականգնումը։ Արևմտյան որոշ վերնախավեր դեռևս վճռական են աշխարհում անկայունությունը պահպանելու հարցում, և այդ ուժերը կփորձեն խաթարել սկսված երկխոսությունը», - ասել է Պուտինը:

Նա մատնանշել է դիվանագիտության և հատուկ ծառայությունների բոլոր հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը նման փորձերը խափանելու համար։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատների աշխատանքի վերականգնման շուրջ բանակցությունները սկսվել են փետրվարի 27-ին ավելի վաղ: Դրանք արդեն շարունակվում են վեց ժամից ավելի։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում