Գավառի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ է հատկացրել Սարուխանի նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանը  ֆինանսական միջոցներ է հատկացրել   Սարուխան գյուղի նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններին՝ առկա խնդիրները լուծելու և աշխատանքները կազմակերպելու նպատակով  անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն հիմնանորոգված Սարուխանի  թիվ 1 մանկապարտեզում կատարվել են վերանորոգման ևս մի քանի աշխատանքներ․ փոխվել է մուտքի դուռը, նորերով են փոխարինվել դռների բռնակները, լուսամուտների վնասված ապակիները, կատարվել են ջեռուցման կաթսայի վերանորոգման, ծխնելույզների տեղադրման աշխատանքներ, փոխվել են ջեռուցման մարտկոցներ, լաքապատվել է դահլիճի և մեկ խմբասենյակի մանրահատակը, վերանորոգվել են դրսից երկրորդ հարկ տանող  աստիճանները և ցանկապատի մի հատված։ Կատարված աշխատանքների համար Գավառի համայնքապետարանի  բյուջեից ընթացիկ դրամաշնորհով հատկացվել է 880 հազար դրամ։

 Սարուխանի թիվ 2 մանկապարտեզին էլ կապիտալ դրամաշնորհով  տրամադրվել է 1 միլիոն 400 հազար դրամ, որով ձեռք է բերվել դյուրակիր համակարգիչ, գորգ, փոշեկուլ, արդուկ,  երկու զգեստապահարան, սեղան և դաշնամուր՝ իր աթոռով։ Թվարկված ապրանքները անհրաժեշտ էին մանկապարտեզին՝ առօրյա գործունեության համար։

Սարուխանի արվեստի դպրոցն էլ 700 հազար դրամ կապիտալ դրամաշնորհով ձեռք է բերել երկու էլեկտրադինամիկական բարձրախոս-դինամիկ։ Դրանց միջոցով առավել  արդյունավետ են իրականացվում դպրոցում կազմակերպված միջոցառումները և պարավեստի բաժնի պարապմունքները։ 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը