Նոր Նորքում ավելի քան 14 հազար քառակուսի մետր անօրինական ցանկապատված հանրային տարածք է վերադարձվել բնակիչներին

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը Նոր Նորք վարչական շրջանի օրինակով փորձել է պարզել, թե ինչպիսի առանձնահատկություններ ունի անօրինական ցանկապատված տարածքների բացազատման գործընթացը, ինչ տեմպերով է ընթանում այն և ինչ խնդիրներ են առկա։ 

Անցած տարի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բնակիչներին  է վերադարձվել 14 հազար 100 քառակուսի մետր հանրային տարածք, որոնք բացազատվել են անօրինական ցանկապատված հատվածներից  ու ինքնակամ շինություններից։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կարեն Առաքելյանը։

«Այդ տարածքները հիմնականում բակային հատվածներում էին, որոնք ժամանակին յուրաքանչյուր մարդ իր համար վերցրել, ցանկապատել է ու, կարելի է ասել, ո՛չ մշակում էր, ո՛չ օգտագործում։ Բոլորը բացազատվել են։ Հիմա այդ տարածքները դարձել են ընդհանուր բաժնային սեփականության մաս։ Այնտեղ, որտեղ այգիներ կան, կարգի են բերվել, մշակվել, տրամադրվել բնակչությանը։ Մնում է, որ շարունակեն մշակել»,- ներկայացրեց Առաքելյանը։ 

Նրա խոսքով՝ համապատասխան շենքերը գոհունակությամբ են վերաբերվում գործընթացին, ուստի դրա իրագործման ընթացքում խնդիրներ չեն առաջացել։ 

Որոշ վայրերում, որոնք ընդգրկված են եղել բարեկարգման ծրագրում, անօրինական ցանկապատումներից բացազատված տարածքները վերածվել են խաղահրապարակների, ժամանցի գոտիների՝ համապատասխան նստարաններով, խաղերով ու այն ամենով, ինչ անհրաժեշտ է։ 

Ըստ Առաքելյանի՝ գրեթե բոլոր բակերում քիչ չեն եղել նաև որպես ավտոտնակ ծառայող կառույցներ, որոնք ևս քանդվել են՝ ներառվելով ստեղծված կանաչ գոտում։

Նա մանրամասնեց, որ բացազատման արդյունքում անօրինական ցանկապատված տարածքներում առկա ծառերը, անգամ՝ խաղողի վազերը, պարտադիր պահպանվում են։ Բացի այդ, բարեկարգումների շրջանակներում կվերականգնվեն նաև ոռոգման համակարգերն այն հատվածներում, որտեղ նախկինում եղել են։  

Խնդրո առարկա տարածքների բացազատման աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի։  

«Այս տարվա համար արդեն լրիվ ցուցակագրված, չափագրված է։ Հայտարարվել է մրցույթ, և, երբ մրցույթը կայանա ու եղանակը բարենպաստ լինի, ապա տվյալ կազմակերպության հետ համատեղ կշարունակենք բացազատել մնացած տարածքները։ Նախատեսել ենք բացազատել մոտ 20-21 հազար քառակուսի մետր։ Ամեն ինչ, սակայն, կախված է աշխատանքների ընթացքից»,-ասաց Առաքելյանը։ 

Անդրադառնալով ամբողջ վարչական շրջանի լայն ընդգրկում ունեցող բնակելի հատվածների բակերում անօրինական ցանկապատված տարածքների բացազատումն իրականացնելու համար պահանջվող ժամանակի մասին հարցին՝ Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետն ընդգծեց, որ գործընթացը շարունակական բնույթ է կրում և պայմանավորված է տեմպերով ու անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությամբ։ 

«Պատկերացրեք, ինչքան շենք կա, այնքան բացազատման կարիք ունեցող տարածքներ կան, որոնք բոլորը նախկինում զավթված են եղել։ Այդ գործընթացը 1-2 տարվա չէ։ Այն շարունակական է և կախված է, թե ինչ տեմպերով կլինի, ծրագրով որքան գումար կտրամադրվի։ Այդ բոլորը պետք է հաշվարկենք»,-մանրամասնեց Առաքելյանը՝ հավելելով, որ այս տարածքները դեռ ամբողջությամբ չափագրված չեն, քանի որ վարչական շրջանը բավականին մեծ ընդգրկում ունի, իսկ բոլոր շենքերում, բոլոր տեղերում այդ խնդիրն առկա է։ 

Հայերեն

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը