Ամասիա համայնքում 2025 թվականին կիրականացվի սուբվենցիոն հինգ ծրագիր

3 րոպեի ընթերցում

ՀՀ համայնքների  տնտեսական  և  սոցիալական   ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում  2025 թվականին Շիրակի մարզի  Ամասիա համայնքում նախատեսվում է իրականացնել հինգ սուբվենցիոն ծրագիր՝ չորսը հաստատված են, մեկը՝ հաստատման փուլում:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում վերանորոգելու են երկու բազմաբնակարան շենքի տանիք: Ծրագրի ընդհանուր արժեքը 36.934.723 դրամ է: Համայնքի  կողմից ներդրվող  մասնաբաժնի չափը կազմում է 45%, բնակիչների կողմից  ներդրման չափը  կազմում  է 10% : Ծրագրի տևողության  ժամկետը՝ վեց ամիս: 

«2025 թվականին ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական   ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում  նախատեսվում է Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում իրականացնել մեկ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ՝ ընդհանուր  450 մ  երկարությամբ: Երկշերտ  ասֆալտապատումից բացի կենտրոնական փողոցը կունենա  նաև երկկողմանի մայթեր: Ծրագրի  շրջանակում  նախատեսվում է նաև Բանդիվան   բնակավայրում  վերանորոգել  ու  գործարկել  շուրջ 1000 մ  երկարության ոռոգման համակարգ: Սուբվենցիոն այս ծրագրի շրջանակներում ոռոգելի կդառնան   Բանդիվան  բնակավայրի անջրդի ու դժվարամատչելի համարվող մոտ 1000 հեկտար  հողատարածքներ, կբարձրանա  նաև   վարելահողերից  ակնկալվող բերքատվության  ցուցանիշը»,-այս մասին «Արմենպրես»-ին ասաց Ամասիա համայնքի ղեկավարի մամուլի  քարտուղար  Ալեքսան Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականին նախատեսվում է Ամասիա համայնքի կարիքների համար ձեռք բերել մեկ բազմաֆունկցիոնալ տեխնիկա:

Ծրագրի շրջանակներում համայնքի ավտոպարկը կհամալրվի մեկ Էքսկավատոր-բեռնիչ տեխնիկայով: «Եվս  մեկ  սուբվենցիոն ծրագրով  էլ  նախատեսվում  է գազաֆիկացնել  համայնքի  երեք  բնակավայր՝ Արեգնադեմ, Գտաշեն և Հովտուն, ծրագիրը  դեռ  հաստատման  փուլում է: Եվս մեկ ծրագիր, որը դեռ 2024 թվականին էր հաստատվել՝ ՀՀ համայնքների  տնտեսական  և սոցիալական   ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  իրականացվելու է այս տարի՝«Հայասա» թաղամասի խմելու ջրի կառուցման ծրագիրն է՝ 51 մլն 116 հազար դրամ արժեքով: Ծրագրի տեղափոխման պատճառը «Վեոլիա ջուր» ընկերության շինթույլտվության ձգձգումն է եղել: Այս թաղամասը մոտ մեկ կմ հեռու է Ամասիայից ու երբեք խմելու ջուր չի ունեցել»,-հավելեց պատասխանատուն:  

 

 

 

 

Հայերեն

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը