Քաղաքականություն

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ, ով ավարտում է ՍԴ նախագահի  պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին  գործունեության և բարդ ժամանակաշրջանում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։  «Այս կարգավորումն առաջին անգամ է գործում, երբ  Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է վեց տարվա ժամանակահատվածում, և Սահմանադրական դատարանը պետք է նոր նախագահ ընտրի։ Ես, պարզապես ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», -ասել է վարչապետը։

Արման Դիլանյանն անդրադարձել է 6 տարիների ընթացքում ծավալած գործունեությանը։ ՍԴ նախագահը  շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին, որոնց հետ կարողացել է հաղթահարել այդ բարդ ժամանակահատվածը՝ գտնվելով և՛ ժողովրդի, և՛ պետության կողքին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում