Սուդանում ռազմական օդանավի վթարը 46 մարդու կյանք է խլել

2 րոպեի ընթերցում

Սուդանի Օմդուրման քաղաքի հյուսիսում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. զոհվել է առնվազն 46 մարդ, որոնց թվում են բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական անձինք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ 

Եվս 10 մարդ վիրավորվել է։ Ավիավթարը տեղի է ունեցել Վադի Սեյդնա ռազմական օդանավակայանից «Անտոնով» ինքնաթիռի  օդ բարձրանալու ժամանակ։ 

Օմդուրմանի բնակիչները հայտնել են վթարի հետևանքով տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին, որը վնասել է մի քանի տներ և առաջացրել էլեկտրաէներգիայի անջատումներ շրջակա թաղամասերում:

Խարթումի առողջապահության նախարարությունը սկսել է տուժածներին օգնություն ցուցաբերել ինքնաթիռի վթարի վայրում։ Փլատակներում մնացած մարդկանց որոնումները դեռևս շարունակվում են:

Ըստ պաշտոնյաների՝ սա վերջին երկու տասնամյակում հյուսիսարևելյան Աֆրիկայի այս երկրում տեղի ունեցած ամենամահաբեր ավիավթարներից մեկն է:

Al Arabiya-ի տեղեկացմամբ՝ օդանավը կործանվել է «տեխնիկական սխալի» պատճառով։ 

Ինքնաթիռների վթարները սովորական երևույթ են Սուդանում՝ հիմնականում երկրի ավիացիոն անվտանգության վատ ցուցանիշների պատճառով: 2020 թվականին Դարֆուրի արևմտյան շրջանում ռազմական ինքնաթիռի՝ ռուսական «Ան-12»-ի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։

2023 թվականի ապրիլից ի վեր Սուդանի զինված ուժերը պատերազմում են ռազմականացված Արագ աջակցության ուժերի դեմ։ Պատերազմը Սուդանում, որի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, բռնկվել է այն բանից հետո, երբ բանակի ղեկավար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի և Արագ աջակցության ուժերի հրամանատար Մուհամեդ Համադան Դագլոյի միջև առաջացել է կառավարության ապագա կառուցվածքի շուրջ տարաձայնություն:

Ներկայում բանակը զգալի առաջխաղացումներ է գրանցել կենտրոնական Սուդանում և Խարթումում ձեռնարկած բազմակողմ հարձակման ընթացքում:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները