Թրամփը հայտարարել է փետրվարի 28-ին Զելենսկիի հնարավոր այցի մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 28-ին կարող է մեկնել Վաշինգտոն՝ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Լսել եմ, որ նա գալու է ուրբաթ օրը։ Իհարկե, ես դրան դեմ չեմ, եթե նա ցանկանա», - ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ ցանկանում է վերադարձնել Կիևին տրամադրված գումարը:

Ուկրաինական Economic Pravda թերթի տեղեկացմամբ՝ Կիևը կվճարի իր պետական ​​սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսներից, նավահանգիստներից և ռեսուրսների հետ կապված ենթակառուցվածքներից ստացված եկամուտների 50 տոկոսը Ուկրաինայում ներդրումներ կատարող հիմնադրամին:

Ըստ POLITICO հրատարակության՝ համաձայնագրում բացակայում են Ուկրաինայի անվտանգությանը վերաբերող ամերիկյան երաշխիքները, ինչն առաջ էր քաշում Կիևը: Միևնույն ժամանակ համաձայնագրի նախագծում չի նշվում 500 միլիարդ դոլար թիվը, որը Թրամփը պահանջում էր որպես փոխհատուցում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրված աջակցության դիմաց:

Հարցին, թե ինչ է ստանալու Ուկրաինան օգտակար հանածոների հետ կապված գործարքի դիմաց, Թրամփը մատնանշել է ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ տրամադրված օգնությունը, ինչպես նաև «մեծ թվով ռազմական տեխնիկա և կռվելը շարունակելու իրավունք»:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրն Ուկրաինային կտա «կռվելը շարունակելու իրավունք». Թրամփ

Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր ստորագրել Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված համաձայնագրի նախագիծը՝ ասելով, որ պայմանները, որոնք ներառում են Կիևի հրաժարումը հանքանյութերից, նավթից և գազից, գումարած նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից, չափազանց խիստ են:

Ուկրաինան ունի կարևոր նյութերի և օգտակար հանածոների հսկայական պաշարներ՝ լիթիումից մինչև տիտան, որոնք կենսական նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության համար և շատ պահանջված են ռեսուրսների համար համաշխարհային մրցավազքում:

Հայերեն Русский