Կոբախիձեն պատմական է որակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ չսահմանելու Վրաստանի որոշումը

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատմական է համարել 2022 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու երկրի իշխանությունների որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

«Մենք հիշում ենք (նախկին վարչապետ) Իրակլի Ղարիբաշվիլիի՝ երեք տարվա վաղեմության հայտարարությունը: Ես կասեի, որ դա պատմական որոշում և հայտարարություն էր, որը հնչեցրեց պարոն Իրակլի Ղարիբաշվիլին: Այն ժամանակ ուղղակի փորձ էր արվում, որ Վրաստանում լինի էսկալացում, որ Վրաստանը ներքաշվի Ուկրաինայում սկսված ռազմական հակամարտության մեջ, և մեր որոշումները վճռորոշ դեր խաղացին այն բանում, որ Վրաստանում չստեղծվի երկրորդ ճակատ», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Վրաստանի վարչապետը նաև սկզբունքային է անվանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չսահմանելու որոշումը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները նշանակում էին էսկալացում, որը ցանկանում էին չարակամները, ինչպես նաև Վրաստանի «տնտեսության քայքայում»։

2022 թվականի փետրվարի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին, լինելով Վրաստանի վարչապետ, հայտարարել էր, որ չի նախատեսում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Նույն տարվա մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ էր կանչել երկրի դեսպանին՝ պատժամիջոցների հարցում վրացական իշխանությունների դիրքորոշման պատճառով։ Վրաստանի կառավարության սույն որոշումը քննադատել է նաև ընդդիմությունը՝ հանրապետության ​​իշխանություններին մեղադրելով Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մեջ։ Իշխող կուսակցության ղեկավարությունը հաճախ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին և որոշ եվրոպացի քաղաքական գործիչների Վրաստանի տարածքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձի մեջ։ 

Հայերեն Русский

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres