Գեղարքունիքի մարզի դպրոցականները դրամական մրցանակների են արժանացել «Թռիչք գրքի թևերով» խորագիրը կրող ընթերցանության մրցույթում

2 րոպեի ընթերցում

 Գեղարքունիքի մարզի դպրոցականները  դրամական մրցանակների են արժանացել «Թռիչք գրքի թևերով» խորագիրը կրող ընթերցանության մրցույթում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը,   «Բվիկ» կրթական հիմնադրամը 2024 թվականից 14-18 տարեկան երեխաների համար  կազմակերպել էր «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթ՝  բաղկացած երկու փուլից։ 

Առաջին փուլը 211 մասնակցից առցանց հաղթահարել և եզրափակիչ փուլ էին անցել 66 մասնակից։

Յուրաքանչյուր մասնակից ընթերցել է 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի (7 գրքի քննարկում և 3 փափուկ հմտությունների զարգացման դասընթաց)։

Իսկ օրերս  ամփոփվել են  «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները, իսկ  հաղթողները՝ պարգևատրվել։ 

Մրցույթի գլխավոր հովանավոր «Իդրամ» վճարահաշվարկային ընկերությունը պարգևատրել է երեք լավագույններին՝ ոգեշնչելով նրանց շարունակել ընթերցանության հրաշալի ճանապարհը։ Գլխավոր հաղթողը Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցի սան Մերի Տոնոյանն է, ով պարգևատրվել է 300 հազար դրամով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է  Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ, Գեղարքունիքի մարզային գրադարանի լավագույն ընթերցող Սիփան Կիրակոսյանը, ով պարգևատրվել է 100 հազար  դրամով։ Երրորդ տեղը զբաղեցրել է  Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի Բախտիբեկ  Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Ալեքսանյանը, ով պարգևատրվել է 50,000 դրամով։ 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը