Գեղարքունիքի մարզի դպրոցականները դրամական մրցանակների են արժանացել «Թռիչք գրքի թևերով» խորագիրը կրող ընթերցանության մրցույթում
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի դպրոցականները դրամական մրցանակների են արժանացել «Թռիչք գրքի թևերով» խորագիրը կրող ընթերցանության մրցույթում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, «Բվիկ» կրթական հիմնադրամը 2024 թվականից 14-18 տարեկան երեխաների համար կազմակերպել էր «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթ՝ բաղկացած երկու փուլից։
Առաջին փուլը 211 մասնակցից առցանց հաղթահարել և եզրափակիչ փուլ էին անցել 66 մասնակից։
Յուրաքանչյուր մասնակից ընթերցել է 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի (7 գրքի քննարկում և 3 փափուկ հմտությունների զարգացման դասընթաց)։
Իսկ օրերս ամփոփվել են «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները, իսկ հաղթողները՝ պարգևատրվել։
Մրցույթի գլխավոր հովանավոր «Իդրամ» վճարահաշվարկային ընկերությունը պարգևատրել է երեք լավագույններին՝ ոգեշնչելով նրանց շարունակել ընթերցանության հրաշալի ճանապարհը։ Գլխավոր հաղթողը Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցի սան Մերի Տոնոյանն է, ով պարգևատրվել է 300 հազար դրամով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ, Գեղարքունիքի մարզային գրադարանի լավագույն ընթերցող Սիփան Կիրակոսյանը, ով պարգևատրվել է 100 հազար դրամով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի Բախտիբեկ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մանե Ալեքսանյանը, ով պարգևատրվել է 50,000 դրամով։