Կանադայում մեկնարկել է ստորագրահավաք՝ Իլոն Մասկին քաղաքացիությունից զրկելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը (ստորին պալատ) հրապարակել է խնդրագիր, որը պահանջում է Կանադայի քաղաքացիությունից զրկել ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկին՝ պատճառաբանելով, որ նա «զբաղված է իրենց երկրի ազգային շահերին հակասող գործունեությամբ»։ Մինչ այժմ խնդրագիրը ստորագրել է մոտ 160 000 մարդ։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք՝ Կանադայի ներքոստորագրյալ քաղաքացիներս, կոչ ենք անում վարչապետին չեղյալ համարել Իլոն Մասկի երկքաղաքացիության կարգավիճակը և անհապաղ չեղարկել նրա կանադական անձնագիրը», - ասված է խնդրագրում։ 

Որոշման մեջ բերված պատճառները ներառում են Մասկի կողմից «իր հարստության և ուժի» օգտագործումը Կանադայի ընտրությունների վրա ազդելու համար, ինչպես նաև նրա կապն օտարերկրյա կառավարության հետ, «որը փորձում է ոչնչացնել Կանադայի ինքնիշխանությունը»:

Ստորագրահավաքին աջակցել է Նոր դեմոկրատական ​​կուսակցության պատգամավոր Չառլի Անգուսը։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև 2025 թ. հունիսի 20-ը։ 

Մասկը հունվարին X-ի իր էջում մի քանի անգամ մեկնաբանել է Կանադայի քաղաքականությունը, մասնավորապես, նա աջակցություն է հայտնել Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Պիեռ Պուալյևրին և քննադատել վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել