Ռուսաստան

Մարսելում պայթյուն է որոտացել ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ

1 րոպեի ընթերցում

Մարսելում պայթյուն է որոտացել ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ

Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության մոտ պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով տուժածներ չկան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:00-ին: Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ծառայության մոտ 30 աշխատակից։

Նշվում է, որ ըստ Valeurs Actuelles ամսագրի թղթակցի՝ հավանաբար, անհայտ անձինք հյուպատոսության տարածքի այգի են նետել հրկիզող խառնուրդով երկու անոթ։ Դեպքի վայրի մոտ հայտնաբերվել է առևանգված ավտոմեքենա։

Նախնական տվյալներով՝ առայժմ խոսքը միայն նյութական վնասի մասին է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում