ԱՄՆ-ում խոստացել են թույլ չտալ, որ Իրանում միջուկային զենք հայտնվի

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենքի տեր դառնա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։

Պետքարտուղարության ղեկավարը հրաժարվել է հստակեցնել, թե ԱՄՆ-ի տրամադրության տակ եղած ինչ միջոցներով Վաշինգտոնն Իրանին թույլ չի տա միջուկային զենքի ստեղծում:

«Ինչպես ենք մենք կանխելու, որ Իրանը միջուկային երկիր դառնա. ես չեմ պատրաստվում քննարկել այն տարբերակները, որոնք հասանելի են մեզ կամ որևէ մեկին: Բայց ես ուզում եմ հստակորեն ասել, որ Իրանի վարչակարգին…. երբեք չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ և ամբողջ աշխարհին դարձնել իր պատանդը և, հնարավոր է, հարձակվել Իսրայելի վրա», - ասել է նա X-ում հրապարակված հարցազրույցում։

Ռուբիոն նշել է, որ մերձավորարևելյան խմբավորումները, ինչպիսիք են լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը, «նյութապես կախված են Իրանից», և «հենց իրանական վարչակարգն է կանգնած նրանց թիկունքին, այլ ոչ թե իրանցի ժողովուրդը»:

Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկության դեպքում կարող էր «վերջ դնել իրանական վարչակարգին»։

«Բայց նախագահը խաղաղարար է։ Նա կցանկանար խուսափելի դրանից և խուսափել այդ հետևանքներից։ Ոչ ոք չպետք է շփոթմունքի մեջ ընկնի այս հարցում. Դոնալդ Թրամփի օրոք միջուկային Իրան չի լինելու», - ասել է Ռուբիոն։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին