Եվրոպա

Վահան Կոստանյանը «New Routes, New Markets» համաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը «New Routes, New Markets» համաժողովի ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունվարի 19-20-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում մասնակցել և ելույթով է հանդես եկել Գերմանիայի Տնտեսության Արևելյան համաժողովի և Համբուրգի Առևտրի Պալատի կողմից համատեղ կազմակերպված «New Routes, New Markets. Global Gateway and potential markets along the Middle Corridor» համաժողովի շրջանակներում կայացած նախարարական պանելի քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ելույթի ընթացքում նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք: Ընդգծվել է, որ նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել Արևելքի ու Արևմուտքի, Հյուսիսի ու Հարավի միջև՝ տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով խթանելու քաղաքական երկխոսութունը և հասնելու տարածաշրջանում համապարփակ ու կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նաև տարածաշրջանային և գլոբալ հաղորդակցության, ինչպես նաև առևտրի զարգացման Հայաստանի տեսլականը, ինչը նոր հեռանկարներ կստեղծի տարածաշրջանում և անդին:

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում