ՆԳ փոխնախարարները հանդիպել են ԵՄ կողմից ֆինասնավորվող՝ իրավապահ մարմինների բարեփոխումներին ուղղված ծրագրի փորձագետներին

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը և Արմեն Մկրտչյանը փետրվարի 19-ին հանդիպել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի՝ լիտվացի փորձագետներ Ալգիմանտաս Չեպասին և Արթուրաս Քեմեզիսին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված մասնավորապես հանցավորության դեմ պայքարին։ Անդրադառնալով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում նախատեսված նոր ռազմավարությանը՝ նա ընդգծել է այդ համատեքստում միջազգային փորձի տեղայնացման, փորձագիտական ներուժի մեկտեղման և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը:

Արմեն Ղազարյանը համագործակցության շրջանակում մասնավորապես կարևորել է ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի կիրառումը։

Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ բարձր են գնահատել ծրագրի շրջանակում իրականացվող գործուն քայլերը։

Հանդիպմանը քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցավորության միտումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել ծրագրի շարունակականությունը։

«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումների» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նաև «Հանցագործության կանախարգելման ռազմավարություն՝ ԵՄ լավագույն փորձը» թեմայով կլոր-սեղան քննարկում։

Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ՆԳ նախարարությունից և շահագրգիռ այլ գերատեսչություններից։

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին