Յոհանեսբուրգում բացվում է G20-ի երկրների արտգործնախարարների նիստը

1 րոպեի ընթերցում

Յոհանեսբուրգում Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահությամբ բացվում է Մեծ քսանյակի երկրների (G20) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա նիստը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Հանդիպման օրակարգում են աշխարհաքաղաքական իրադրության հարցեր: Նախարարները կքննարկեն դրանցից առավել կարևորները, ներառյալ զինված հակամարտություններն Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, և կփորձեն փոխըմբռնման հասնել դրանց լուծման ուղիների շուրջ։ 

Արտգործնախարարները հանդիպմանը կանդրադառնան նաև պարենային անվտանգության խնդիրներին։ Այդ հարցն այժմ շատ կարևոր է աֆրիկյան երկրների համար։

Յոհանեսբուրգի հանդիպմանը կմասնակցեն արտաքին քաղաքական գերատեսչությունների 15 ղեկավարներ, 4 արտաքին գործերի փոխնախարարներ. ԱՄՆ-ն կներկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետությունում Միացյալ Նահանգերի դեսպանության գործերի հավատարմատարը։ Հրավիրվել են նաև G20-ի անդամ չհանդիսացող մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներ։ Դրանց թվում են, մասնավորապես, Անգոլան, Եգիպտոսը, Իսպանիան, Նիդեռլանդները, ԱՄԷ-ն, Սինգապուրը:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում