Սթարմերն աջակցել է Զելենսկիի որոշմանը հակամարտության ժամանակ ընտրություններ չանցկացնելու մասին

1 րոպեի ընթերցում

epa07430622 Shadow Brexit Secretary Keir Starmer walks in London, Britain, 12 March 2019. British parliament will vote on PM May's amended Brexit deal later in the day. Theresa May told MPs to back her 'improved' Brexit deal she has agreed with the EU over the Northern Ireland 'backstop'. EPA/FACUNDO ARRIZABALAGA

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, որ խելամիտ է համարում զինված հակամարտության պայմաններում նախագահական ընտրություններ անցկացնելուց նրա հրաժարվելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։ 

«Վարչապետն իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ուկրաինայի ղեկավարի, և ասել, որ միանգամայն խելամիտ է հետաձգել ընտրությունները հակամարտության ժամանակ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես օրինակ նա նշել է, որ նույն կերպ է վարվել նաև Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Գրասենյակը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է «բոլոր կողմերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»։ Նա նաև աջակցություն է հայտնել «Ուկրաինայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերին»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ է արել

 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

ԿԸՀ նախագահի ճեպազրույցը

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը