Գազայի հատվածի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի քան 50 միլիարդ դոլար

2 րոպեի ընթերցում

Իսրայելի հետ 15-ամսյա պատերազմից հետո Գազայի հատվածի վերականգնման կարիքները կգերազանցեն 53 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է ՄԱԿ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ հրապարակված զեկույցում:

Վնասի և կարիքների նախնական գնահատումը ցույց է տվել, որ 53,2 միլիարդ դոլար է անհրաժեշտ առաջիկա տասը տարիների ընթացքում Գազայի հատվածի վերականգնման և վերակառուցման համար, այդ թվում՝ 20 միլիարդ դոլարն անհրաժեշտ է առաջին երեք տարիների համար:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի խնդրանքով պատրաստված զեկույցում նշել էր, որ Գազայի հատվածի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնման և վերակառուցման համար անհրաժեշտ է 53 միլիարդ 142 միլիոն դոլար։

Այս առնչությամբ ամերիկյան «Ռանդ» հետազոտական ընկերության ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Գազայի հատվածի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 80 միլիարդ դոլար, իսկ միայն փլվածքների հեռացումը կարժենա ավելի քան 700 միլիոն դոլար: 

Հունվարին ՄԱԿ-ի արբանյակային կենտրոնի (UNOSAT) կողմից անցկացված վնասի գնահատման համաձայն՝ 2024 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Գազայի հատվածում շենքերի մոտավորապես 69%-ը վնասվել կամ ավերվել է, ընդհանուր առմամբ վնասված շենքերի թիվը կազմել է 170 812: 

Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Գազայի հիվանդանոցների 95%-ը չգործող են, իսկ տեղական տնտեսությունը կրճատվել է 83%-ով։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին