Բրազիլիայում նախկին նախագահ Բոլսոնարուին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի մեջ

2 րոպեի ընթերցում

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ հեղաշրջման փորձի մեջ, որը ենթադրել է, այդ թվում, Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Բոլսոնարուին առաջադրվել են մեղադրանքներ հանցավոր խմբավորման ստեղծման, բռնի կերպով իրավական դեմոկրատական ​​կարգի վերացման և պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության վարկածով՝ պետության նախկին ղեկավարն իմացել է Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձի ծրագրերի մասին։ 

Ընդհանուր առմամբ, գործով մեղադրանք է առաջադրվել 34 անձի։ Այժմ գլխավոր դատախազության որոշումը պետք է քննարկի Գերագույն դատարանը։

2024 թ. նոյեմբերին O Globo թերթը հաղորդել էր, որ Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննություն է վարում մի քանի սպաների նկատմամբ, որոնց կասկածում են պետական հեղաշրջման փորձի մեջ: Հետաքննությունը ենթադրում է, որ զինվորականները ցանկացել են խափանել 2023 թվականի հունվարի 1-ին Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը և 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ծրագրել են հեղաշրջման փորձ։ Ծրագիրը ներառել է Լուլա դա Սիլվայի և Բրազիլիայի փոխնախագահ Ջերալդու Ալկմինի սպանությունը: 

Նշված օրը հեղաշրջման փորձ չի եղել, սակայն 2023 թվականի հունվարին՝ արդեն Լուլա դա Սիլվայի պաշտոնակալությունից հետո, Բրազիլիա քաղաքում Բոլսոնարուի կողմնակիցները կազմակերպել են անկարգություններ և փորձել գրավել կառավարական շենքերը։ Իշխանությունների գնահատմամբ՝ անկարգություններին մասնակցել է մոտ 5000 մարդ, ավելի քան 1400-ը ձերբակալվել է։

Հայերեն

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

Վարչապետը Հայաստանի նավթամթերքի շուկայում կայունությունը կապում է մենաշնորհների վերացման հետ