Գեղարքունիքում 2024-ին «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում սուբսիդիա է տրամադրվել 592 գյուղացիական տնտեսության

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի 592 գյուղացիական տնտեսության 2024 թվականին սուբսիդիա է տրամադրվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, մարզում հավաստագրված սերմերով 2619 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա կերային մշակաբույսերով  ցանք կատարած 592 շահառուի, որպես սուբսիդիա, պետության կողմից  հատկացվել է շուրջ 205 միլիոն 700 հազար դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 6 միլիոն 177 հազար դրամ: Մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է ընտրանքային մոնիթորինգ՝ 1287 հեկտարի վրա՝ 146 շահառուի ներգրավմամբ: 

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 9 ապահովագրական պայմանագիր՝ շուրջ 231 հեկտար տարածք ապահովագրելու նպատակով: 

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը