Թուրքիա

Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Պարոն Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- նշել է Էրդողանը:

Վլադիմիր Զելենսկին Անկարա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Ավելի վաղ նա լրագրողներին հայտնել էր, որ մտադիր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող է տրամադրել նաև Թուրքիան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում