Ռուսաստան

Կրեմլը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի ինքնիշխան իրավունքն է համարում

1 րոպեի ընթերցում

Կրեմլը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը Կիևի ինքնիշխան իրավունքն է համարում

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը Կիևի ինքնիշխան իրավունքն է, քանի որ խոսքը տնտեսական, այլ ոչ թե ռազմական միավորման մասին է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Դա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Խոսքը վերաբերում է ինտեգրացիոն, տնտեսական գործընթացներին, և այստեղ, անշուշտ, ոչ ոք չի կարող ոչինչ թելադրել, - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: - Բայց մենք բոլորովին այլ դիրքորոշում ունենք անվտանգության, պաշտպանական կամ ռազմական դաշինքների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Իսկ այնտեղ հարցն այլ է, և դա բոլորին լավ հայտնի է»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում