Մերձավոր Արևելք

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ժամանել է Սաուդյան Արաբիա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The New York Post-ը։

Էր Ռիադ այցի ընթացքում նա, մասնավորապես, հանդիպում կանցկացնի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք, այդ թվում, կքննարկեն Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել էր, որ Ռուբիոն Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ կայցելի փետրվարի 15-ից մինչև 18-ն ընկած ժամանակաշրջանում։

Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով տեղեկացված աղբյուրների, հաղորդել էր, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինային նվիրված ամերիկա-ռուսական հանդիպում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում