Քաղաքականություն

Թրամփի թիմը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Թրամփի թիմը  Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի:

Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան:

Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ հանրապետական ​​կոնգրեսական Մայք Մաքքեյնին,  հայտնել են, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մոտ օրերս կմիանա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և նախագահի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկովին՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։

Ուկրաինայի կառավարությունից և ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չեն մեկնաբանել այս տեղեկությունները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում