Հայաստանի վարչապետն ու Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահն անդրադարձել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարցին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, ինչպես նաև՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության, տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: