Քաղաքականություն

Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները հանդիպման ընթացքում անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները հանդիպման ընթացքում անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: 

Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին: 

Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում