Աշխարհ

Ուկրաինայի նախագահը պատրաստ է քննարկել օգտակար հանածոների հարցը ԱՄՆ-ի հետ, բայց չի համաձայնի ամեն պայմանի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը պատրաստ է քննարկել օգտակար հանածոների հարցը ԱՄՆ-ի հետ, բայց չի համաձայնի ամեն պայմանի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը դեռ օրակարգում չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաժողովի ժամանակ նա ընդգծել է, որ նման համաձայնագիրը չի կարող ստորագրվել Մյունխենում՝ ակնարկելով 1938 թվականին Արևմտյան երկրների կողմից Ադոլֆ Հիտլերի հետ կնքված Մյունխենի համաձայնագիրը։

Նա նշել է, որ Եվրոպայի ու Ուկրաինայի մասնակցությամբ խաղաղության բանակցություններն անխուսափելի են։

Զելենսկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգը՝ հայտարարելով, որ դա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության համար է վտանգավոր։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Թրամփի հետ «լավ զրույց» է ունեցել։

Զելենսկին նաև պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ-ի հետ քննարկել օգտակար հանածոների հարցը, բայց «պատրաստ չէ ամեն ինչ ստորագրել»։
Զելենսկին անդրադարձել է նաև օգտակար հանածոների ոլորտում Ուկրաինայի և ԱՄՆ-ի հնարավոր համագործակցությանը, սակայն նշել, որ «պատրաստ չէ ամեն ինչ ստորագրել»։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, ապա պետք է ունենա 1.5 միլիոնանոց բանակ։
«Եթե մեզ ՆԱՏՕ-ում չեն ուզում տեսնել, ապա մենք ՆԱՏՕ-ն կստեղծենք Ուկրաինայում»,- ասել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում