Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի. Ներկայացուցիչների պալատի նախագահ

2 րոպեի ընթերցում

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորել է Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում՝ առանձնացնելով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ակտիվության պահպանումը։ Այդ համատեքստում քննարկվել են առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությունները։

Դեսպանը նաև տեղեկացրել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման մանրամասները։

Ներկայացվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, տարածաշրջանային զարգացումները։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանել է, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը՝ ավելացնելով, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա վերահաստատել է Կիպրոսի աներկբա աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։

Անիտա Դիմիտրիուն իր կողմից շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կիպրոսին վերաբերող հարցերում մշտապես զորակցելու համար։

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

Հայերեն العربية English Español

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում