Մյունխեն մեկնող Ռուբիոյի ինքնաթիռը վերադարձել է Վաշինգտոն

2 րոպեի ընթերցում

Մյունխենի անվտանգության համաժողովին մեկնող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն մեխանիկական խնդիրների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսին։

«Պետքարտուղարը մտադիր է շարունակել իր ուղևորությունը Գերմանիա և Մերձավոր Արևելք այլ ինքնաթիռով», - հայտարարել է Բրյուսը։

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Մարկո Ռուբիոն կհասցնի ներկա գտնվել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։

Մեխանիկական խնդիրն, ըստ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի, կապված է եղել օդաչուների խցիկի դիմապակու ճեղքի հետ։ Ինքնաթիռը հետ է վերադարձել թռիչքից 90 րոպե անց և բարեհաջող վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում կունենան ռուսաստանցի պաշտոնյաների հետ, և որ այդ հանդիպմանը հրավիրված է նաև ուկրաինական կողմը։ Կիևը, սակայն, հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Միացյալ Նահանգներ

Մյունխենում ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաները հանդիպում կանցկացնեն, Ուկրաինան նույնպես հրավիրված է. Թրամփ

 

Հայերեն English Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ