Իրանը սպառնացել է իր միջուկային օբյեկտներին հարվածների դեպքում տասնապատիկ ավելի միջուկային կենտրոններ կառուցել

3 րոպեի ընթերցում

Թշնամու կողմից իրանական 100 միջուկային օբյեկտների հարվածելու դեպքում տեղական փորձագետները դրանք կփոխարինեն՝ անհապաղ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բուշեհր նահանգի մտավորականների և էլիտայի հետ հանդիպմանը։ 

«Թշնամիները ցանկանում են պատժամիջոցներով և սպառնալիքներով նվաստացնել մեզ, բայց մենք չենք ենթարկվի դրան և մեր խնդիրները կլուծենք՝ հույսը դնելով ժողովրդի վրա», - Փեզեշքիանի խոսքերն է փոխանցում Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ նախագահը քննադատել է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների հակասական մոտեցումը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ պնդում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ, ապա ամենակոշտ պատժամիջոցներն է սահմանում Թեհրանի դեմ։

«Մենք չենք ցանկանում որևիցե մեկի կողմից պատժի ենթարկվել», - նշել է նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը դեռ չի նշանակում, որ Թեհրանը ոչինչ անել չի կարող։ 

Նա վերահաստատել է բոլոր երկրների հետ խաղաղության և եղբայրության ոգով փոխգործակցելու Իրանի քաղաքականությունը՝ ընդգծելով. «Մենք ձգտում ենք մեր հարևանների հետ հաստատել ջերմ և բարեկամական հարաբերություններ»։

Փեզեշքիանը հայտնել է բանակցություններ վարելու Իրանի պատրաստակամության մասին՝ քննադատելով այն, որ Վաշինգտոնի խոսում է Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, սակայն միևնույն ժամանակ սահմանափակում է Իրանի ժողովրդի հասանելիությունը առաջին անհրաժեշտության ապրանքներին, այդ թվում՝ դեղամիջոցներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ․-ի փետրվարի 4-ին Ազգային անվտանգության նախագահական հուշագիր է ստորագրել, որով վերականգնել է Իրանի Իսլամական Հանրապետության վրա առավելագույն ճնշումը։ Փաստաթղթի համաձայն՝  նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև զրոյացնել Իրանի նավթի արտահանումը:

Իրան

Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

Հայերեն English Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում