Մարտունի համայնքում «Տնտեսական ակտիվացման ծրագրով» մասնագիտական կրթություն է ստացել ևս 14 շահառու

1 րոպեի ընթերցում

ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանի և Art House  ուսումնական կենտրոնի հետ համատեղ շարունակում է իրականացնել «Տնտեսական ակտիվացման ծրագիրը», որի շրջանակում Մարտունի համայնքում բնակվող կանայք ստանում են մասնագիտական կրթություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, հերթական փուլում կազմակերպված կարուձևի մասնագիտական դասընթացներին ընդգրկված է 14 շահառու՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ինը և տեղացի հինգ կին։

Օրերս Մարտունիի համայնքապետարանում տեղի է ունեցել տեսական և գործնական եռամսյա դասընթացներն ավարտած մասնակիցներին վկայագրերի հանձնման արարողությունը, և, որպես աջակցություն նրանց տրամադրվել են նաև աշխատանքային գործիքներ։ 

«Ծրագիրը շարունակվում է, մեկ այլ խմբում  մասնակիցներն ուսանում են հրուշակագործություն»,-ներկայացրեց Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչը։

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը