ԱԳ փոխնախարարը վստահեցնում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու ՀՀ-ի որոշումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը վստահեցնում է, որ Երևանի իրականացրած քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ, և Հայաստանն ունի ու շարունակում է իր երկխոսությունը բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահան Կոստանյանն այս մասին հայտարարել է Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ: 

«Հայաստանի Հանրապետության քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ: Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունը բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության»,-ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը:  

Նա նաև հիշեցրել է, որ շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով հյուրընկալվել էր Մոսկվայում և այնտեղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ էր ունեցել։ 

Վահան Կոստանյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Մոսկվա։ ԱԳ փոխնախարարն ասել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա։ 

«Եթե նման այցեր նախատեսվեն, վստահաբար, կառավարության գործընկերները պատեհ պահին կիրազեկեն դրա մասին: Այս պահին օրակարգում նման բան չունենք»,-ասել է Կոստանյանը: 

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ էր քվեարկել 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագծին կողմ էր քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ էր քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը։ 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները