Սպորտ

Սևանցի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել հանրապետական առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Սևանցի ծանրամարտիկները ոսկե և արծաթե մեդալ են նվաճել հանրապետական առաջնությունում

Օրերս կայացավ ծանրամարտի ՀՀ մեծահասակների առաջնություն, որին մասնակցեցին  նաև   Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտիկներ Ալինա Սուքիասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը, սևանցի մարզիկները տուն են վերադարձել մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ նվաճած:

Աղջիկների մրցապայքարում 76 կիլոգրամ քաշային  կարգում Ալինա Սուքիասյանը պոկել է 80, հրել՝ 86 կիլոգրամ և երկամարտի 166 կիլոգրամ արդյունքով գրավել առաջին հորիզոնականը։ 

Տղամարդկանց մրցապայքարում Հովհաննես Հովհաննիսյանը 73 կիլոգրամ քաշային կարգում պոկել է 110 և հրել 140 կիլոգրամ՝ երկամարտում ապահովելով 250 կիլոգրամանոց արդյունք և նվաճելով արծաթե մեդալ։ 

Սևանցի մրցանակակիր ծանրորդներն ընդգրկվել են Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմում և առաջիկայում կմասնակցեն միջազգային հերթական մրցաշարերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում