Կյանքից հեռացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին
2 րոպեի ընթերցում

66 տարեկան հասակում մահացել է իտալացի հայտնի ֆուտբոլիստ, 1982 թվականին Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականի կազմում չեմպիոն և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի պատվավոր փոխնախագահ Ֆրանկո Բարեզին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել «Միլան» ֆուտբոլային ակումբը՝ ցավակցելով ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին։
««Միլանի» ողջ «պատմությունը» արցունքների մեջ է Ֆրանկո Բարեզիի մահից հետո։ Նրա օրինակն ու ազնվությունը ընդմիշտ կփորագրվեն ակումբի ԴՆԹ-ում, ինչպես նրա պաշտամունքային 6 համարի մարզաշապիկը։ «Միլան»-ը ցավակցություններ է հայտնում Ֆրանկո Բարեզիի ընտանիքին և այս դժվարին պահին կիսում բոլոր երկրպագուների ցավը, որոնք այս կորուստը զգում են որպես իրենց սեփականը»,-նշված է ակումբի հաղորդագրության մեջ։
La Storia del Milan è in lacrime per la scomparsa di Franco Baresi. Il suo esempio e la sua profondità saranno, per sempre come la sua maglia numero 6, parte integrante e fondamentale del DNA e del cammino di tutto il Club. Le condoglianze che AC Milan porge alla famiglia tutta… pic.twitter.com/a8wNOCUc2o
— AC Milan (@acmilan) July 31, 2026
Նշենք, որ Ֆրանկո Բարեզիի մոտ 2025 թվականին թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել։
Նա ֆուտբոլային իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է «Միլանի» կազմում՝ 1978-1997 թվականներին։ Ակումբի կազմում նա 6 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, եղել է նաև թիմի ավագ։
2002-2008 թվականներին Ֆրանկո Բարեզին «Միլանի» մարզչական շտաբի անդամ է եղել ակումբի այն ժամանակվա մարզիչ Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։
Իտալիայի հավաքականի կազմում Բարեզին 1982 թվականին աշխարհի չեմպիոն է դարձել, 1990 թվականի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ է նվաճել, 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ՝ արծաթե մեդալ։