Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: 

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի փոխհամագործակցության կարևորությունը, որը նպաստում է նախարարության կողմից սահմանված ռազմավարական թիրախների արդյունավետ իրականացմանը:

«Կարևորելով ծրագիրը` ցանկանում եմ, որպես դրական ձեռքբերում, առանձնակի ընդգծել «Իզմիրլյան» հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը»,- ասել է նախարարը:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը  նշել է՝ ուրախալի է ներդրում ունենալ այնպիսի կարևոր ծրագրում, որը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու հայերենը` նպաստելով դրա զարգացմանն ու պահպանմանը տեխնոլոգիաների գերարագ զարգացման ժամանակներում:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի շրջանակում ձևավորվել է հայերենի գնահատման չափորոշիչները մշակող մասնագիտական խումբ, որն ուսումնասիրել է լեզուների իմացության (իրազեկության) և գնահատման համաեվրոպական շրջանակը, դրան առնչվող փաստաթղթերը և դրանց հիման վրա մշակել, տեղայնացրել, ամբողջացրել է հայերենի ուսուցման, ստուգման, գնահատման վեցաստիճան` Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) համակարգի չափորոշիչները։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի աջակցությամբ ուսումնասիրվել են նաև արևելյան լեզուների համար մշակված ազգային համակարգերը:

Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի տեղեկացմամբ՝ 2024 թ. վերջին կազմակերպվել է հանդիպում՝ մշակված չափորոշիչների ընդհանուր սկզբունքները շահագրգիռ կառույցների մասնագետների հետ քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բուհերի և լեզվի ուսուցման կենտրոնների ներկայացուցիչներ: Ներկայում չափորոշիչների փաթեթը փորձագիտական եզրակացությունների է ուղարկվել համապատասխան կազմակերպություններին։ Բաց մրցույթով ձևավորվել է առաջադրանքները կազմող մասնագիտական խումբը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և Բրիտանական խորհրդի հետ Լեզվի կոմիտեն քննարկել է ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջադրանքները կազմող խմբի մասնագետների համար անցկացնել վերապատրաստումներ: 

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև հայերենի դյուրընթեռնելիության ինդեքսը (ARI բանաձևը)՝ անգլերեն Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) մակարդակների էտալոնային տեքստերի և ՀՀ–ում գործող 11 անուն դասագրքերի տեքստերի հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին:  

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում