Սպորտ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

1 րոպեի ընթերցում

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի թիմի կազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 2025 թվականին «Արարատի» առաջին նորեկն է ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին: 

2001 թվականի ապրիլի 6-ին ծնված ֆուտբոլիստն «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել հաջող փորձաշրջանից հետո:

Էվունան հանդես է եկել «Հավր»-ի երիտասարդական թիմերում, ֆրանսական «Նյոր II» և «Ռոան Լ՛Էտապ» ակումբներում, իսկ նրա վերջին թիմն էր բելգիական «Վիրտոն»-ը:

Մարվին Էվունան «Արարատում» կխաղա 92 համարի մարզաշապիկով:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում