Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մրցեց Չեռնոգորիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պոդգորիցայում կայացած խաղի առաջին կեսում գնդակին ու խաղին հիմնականում տիրում էին Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստները: Հայաստանի ընտրանու անդամները հակագրոհների վրա էին դրել շեշտը: Առաջին կեսում հավաքականներից և ոչ մեկը չիրացրեց իր պահը: Երկրորդ կեսում ազգային ընտրանիները շարունակում էին փոխանակվել գրոհներով, սակայն գրոհների եզրափակիչ հատվածը չէր ավարտվում գոլերով: Խաղի վերջնամասում Չեռնոգորիան մնաց 10 ֆուտբոլիստով՝ ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Լոնչարը: Ի վերջո, այս խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Չեռնոգորիա-Հայաստան՝ 0:0:

Ազգերի լիգայի 5-րդ տուրում՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Կիպրոսի հավաքականին, իսկ վերջին տուրում՝ նոյեմբերի 15-ին, կխաղա Լատվիայի հետ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում