Պատահարներ

Հրդեհ Ստեփանավանի շենքերից մեկում. տարհանվել է 27 բնակիչ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Ստեփանավանի շենքերից մեկում. տարհանվել է 27 բնակիչ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։

Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։

Կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում