ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել՝ մերժելով «էթնիկ զտումները»

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների իրացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի վերջին նիստի բացմանը միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել հրադադարի ռեժիմի պահպանման  և Գազայում պահվող բոլոր պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև «խուսափել ցանկացած տեսակի էթնիկ զտումներից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։

«Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների իրացումն, ըստ էության, վերաբերում է պաղեստինցիների՝ իրենց սեփական հողում պարզապես որպես մարդ ապրելու իրավունքին»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ զգուշացնելով, որ այդ իրավունքների իրացումն անհասանելի է դառնում:

Գուտերեշն ընդգծել է միջազգային իրավունքին համապատասխանելու և էթնիկ զտումների ցանկացած ձևից խուսափելու անհրաժեշտությունը՝ շեշտելով երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի միջև խնդիրների լուծման սկզբունքը։

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ոչինչ չի արդարացնում 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման սարսափելի հարձակումները կամ այն, ինչ տեղի է ունեցել Գազայում վերջին ամիսների ընթացքում: Նա մատնանշել է ավերածությունների ահռելի չափերը, տասնյակ հազարավոր զոհերը, ենթակառուցվածքների ոչնչացումը, սովը և հիվանդությունների տարածումը։

Գուտերեշը կոչ է արել անդամ պետություններին, դոնորներին և միջազգային հանրությանը ֆինանսավորել հումանիտար գործողությունները և բավարարել հրատապ կարիքները և կրկին հորդորել է աջակցել Պաղեստինի փախստականներին աջակցող ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) աշխատանքին:

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին