Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները
1 րոպեի ընթերցում
![Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/XBBFgzpMxPOwYCd9W5nhlIhp54lqaxOSeAl1Sytx.webp)
Ֆրանսիական առաջին Mirage կործանիչները ժամանել են Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։
«2024 թվականի հունիսի 6-ին (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին։ Դրանցից առաջինն Ուկրաինա է ժամանել այսօր», - X սոցիալական ցանցում գրել է նախարարը:
Լեկոռնյուի խոսքով՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս կործանիչները վարելու ուսուցում են անցել Ֆրանսիայում և հիմա կմասնակցեն Ուկրաինայի երկնքի պաշտպանությանը: