Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մի շարք գերատեսչությունների ղեկավարները մոտ ժամանակներս կհանդիպեն՝ քննարկելու «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի շինարարության ընթացքը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մենք նախատեսում ենք մոտ ժամանակներս անցկացնել եռակողմ հանդիպում՝ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, տրանսպորտի, էներգետիկայի նախարարների և մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ», - ասել է նա։

Դեսպանը նշել է, որ այդ նախագծի իրականացման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2025 թվականի մարտը։

2023 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երթուղու համատեղ շինարարության մասին։ Նախագծի իրականացման համար Մոսկվան Թեհրանին է տրամադրում է 1,3 մլրդ եվրոյի միջպետական ​​վարկ։ Ընդ որում, շինարարության ընդհանուր արժեքը գնահատվում է 1,6 մլրդ եվրո։ 

Ակնկալվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը կկառուցվի Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։

«Հյուսիս-Հարավ» 7200 կմ երկարությամբ միջանցքի ստեղծման  միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին։ Ավելի ուշ մասնակից երկրների թիվը հասել է 14-ի: Ռուսաստանն ու Իրանն ակնկալում են, որ «Հյուսիս-Հարավ»-ը կդառնա այլընտրանք Սուեզի ջրանցքին և կկրճատի Եվրասիայում բեռնափոխադրումների ժամանակը: Միջանցքի արևմտյան ցամաքային ճյուղն անցնում է Ադրբեջանի տարածքով, արևելյանը՝ Թուրքմենստանի և Ղազախստանի տարածքով, իսկ ջրային երթուղին՝ Կասպից ծովով:

Հայերեն Español Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը