Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ճնշումն Իրանի վրա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ պայմանավորված Իրանի միջուկային մշակումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է փետրվարի 3-ին Fox News-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Իրանի վրա, մինչև նրանք չդադարեցնեն իրենց ընթացիկ գործողությունները: Իսկ այդ գործողությունները վերջին հաշվով նպատակաուղղված են միջուկային զենքի ստեղծմանը», - ասել է Ռուբիոն։

Իր հերթին The New York Times-ը գրում է, որ ամերիկյան հետախուզությունն ամերիկացի պաշտոնյաներին հավաստիացրել է, որ իրանցի գիտնականների գաղտնի խումբն ուսումնասիրում է ատոմային զենքի մշակման ավելի արագ մոտեցում:

Հրատարակությունը նշում է, որ այդ տվյալները հավաքվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնավարման վերջին ամիսներին, այնուհետև փոխանցվել նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության թիմին։

Ըստ հրատարակության՝ Թրամփը «չի շտապում ուղիղ հակամարտության մեջ մտնել Իրանի հետ և, կարծես, բաց է բանակցությունների համար»։

Հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին