Միավորելով երիտասարդությունն ու մարզական ոգին. Համահայկական ձմեռային խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը Թեհրանի թիմն է

2 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի Թեհրանի թիմը մասնակցում է երեք մրցաշարի` ձնամարտ, լեռնադահուկ և սնոուբորդ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ և Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանը կարևորեց խաղերի համախմբող գաղափարը: 

«Իսկապես բացառիկ են այս խաղերը, քանի որ դեռևս 25 տարի առաջ, երբ ստեղծվեցին Համահայկական խաղերը, միշտ էլ մեծ ոգևորություն ենք տեսնում մասնակիցների մոտ: Այստեղ միավորված են երիտասարդությունն և մարզական ոգին: Ձմեռային խաղերի բարդությունը կայանում է նրանում, որ այժմ դպրոցների և համալսարանի դասերի փուլ է, և հայկական միությունների անդամները չեն կարող բաց թողնել դրանք»,-ասաց Խալոյանը:

Վերջինիս խոսքով` ձմեռային երկրորդ խաղերի մասնակիցների թիվը եռապատիկ ավելի է, քան առաջինում էր, ինչը խոսում է համայնքների հետաքրքրվածության մասին: 

Թեհրանի ձնամարտի թիմի մարզիչ Արամազդ Բաբային, ով առաջին անգամն էր մասնակցում Համահայկական ձմեռային խաղերին, մեծ ոգևորվածությամբ է մասնակցում ձնամարտի մրցաշարին: 

«Ինքս էլ ընդգրկված էի Իրանի ժայռամագլցման թիմում և գիտեմ սպորտի կարևորության մասին: Այստեղ ձնամարտի թիմում ընդգրկված են տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ` ֆուտբոլից, բասկետբոլից: Առաջին անգամն է, որ մասնակցում ենք ձմեռային խաղերին, սակայն Թեհրանի բոլոր թիմերը միշտ էլ մրցակցություն են ապահովել Համահայկական խաղերում»,-ասաց Արամազդ Բաբային:

Անդրադառնալով Համահայկական խաղերի գաղափարին՝ Թեհրանի ներկայացուցիչն առանձնացրեց, որ հայկականության միջավայրում  ստեղծվում են առավել ուժեղ կապեր աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած մասնակիցների հետ: 

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Իրանից ժամանել է մեկ թիմ` Թեհրանից, որը դարձավ ձնամարտի մրցաշարի հաղթող: 

Իսկ  2023 թվականի Համահայկական 8-րդ ամառային խաղերին Իրանի ամբողջական պատվիրակության կազմում էր մոտ 230 անձ: 

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին