Եվրոպա

Դավիթ Խուդաթյանը և Պետր Պիրունչիկը քննարկել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը և Պետր Պիրունչիկը քննարկել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ օրակարգային մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել են միջտարածաշրջանային համագործակցությունը, Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ 

Քննարկվել է նաև կոշտ կենցաղային թափոնների մշակման ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում