Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Rhein-Zeitung թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը քննարկվում է ոչ պաշտոնական բանակցությունների շրջանակում, իսկ դրա հիմնական նպատակներից մեկը Թրամփի հռետորաբանության մեղմացումն է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հարցում։

ՆԱՏՕ-ի գնահատմամբ՝ Արկտիկայում դաշինքի ռազմական ներկայության ամրապնդումը կարող է նպաստել ԱՄՆ-ի տարածաշրջանային շահերի պաշտպանությանը, հատկապես՝ անվտանգության ոլորտում։ Այսպիսով, այն կլուծի այն խնդիրներից մեկը, որը Սպիտակ տան նոր ղեկավարը մտադիր է կարգավորել Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու միջոցով։

Քննարկման վերջնական արդյունքը կախված է նրանից, թե Թրամփն արդյոք առաջնահերթություն կտա ԱՄՆ անվտանգության խնդիրներին։ Եթե Գրենլանդիայի հումքային հանքավայրերն ավելի մեծ նշանակություն ունեն Սպիտակ տան համար, ապա այս նախաձեռնությունը մեծ հավանականությամբ հաջողության չի հասնի։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում