ԵՄ առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից է. ՀՀ–ն ողջունել է մանդատի երկարաձգումը
2 րոպեի ընթերցում

Հայաստանը ողջունում է ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
#Armenia welcomes the extension of @EUmARMENIA Mandate by @EUCouncil for another two years. The Mission has proven to be one of the pillars of stability in the region.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 30, 2025
We appreciate the support of each & every EU Member State & their participation on the ground. pic.twitter.com/2QuaSGaKQw
«Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից ԵՄ դիտորդական առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու որոշումը։ Առաքելությունն ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,–գրել է Միրզոյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության աջակցությունն ու մասնակցությունը տեղում:
Եվրամիության խորհուրդը մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը երկարաձգել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը։
Հունվարի 29-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն էին տվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշմանը։ ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում տեղակայվել էր 2023 թվականին։ Առաքելությունը մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ, նպատակն է նպաստել մարդկանց անվտանգությանը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած շրջաններում և տեղում վստահության մթնոլորտի ստեղծմանը։