Քաղաքականություն

Թբիլիսին պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել Երևանի հետ հարաբերությունների հետագա ամրացման համար․ Վրաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Թբիլիսին պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել Երևանի հետ հարաբերությունների հետագա ամրացման համար․ Վրաստանի վարչապետ

Վրաստանը բավարարված է Հայաստանի հետ տնտեսական և առևտրային հարաբերություններում առկա դրական միտումներով և պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել այդ հարաբերություններն ու գործընկերությունն առավել խորացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։ 

Վրաստանի վարչապետն իր խոսքում մեծ կարևորություն տվեց Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին։ 

«Մենք շատ բավարարված ենք տնտեսական ասպարեզում առկա դրական միտումներով։ Տնտեսական և առևտրային ասպարեզները ունեն նաև զարգացման ներուժ, որը մենք կփորձենք լավագույնս օգտագործել»,-ընդգծեց Կոբախիձեն։ 

Նա նաև վերահաստատեց, որ հայ-վրացական գործընկերությունը շատ ամուր հիմքերի վրա է, և Թբիլիսին պատրաստակամ է ավելի մեծ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների հետագա ամրացման համար։ 

Իրակլի Կոբախիձեն իր ելույթի ավարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրեց Վրաստան։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում