Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու Թբիլիսիի պատրաստակամությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը նպաստ բերելու իր պատրաստակամությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։  

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել Վրաստանի պատրաստակամությունն՝ իր նպաստը բերելու խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար։ Մենք պատրաստ ենք ձեռնարկել մեր լավագույն ջանքերն այս ասպարեզում նաև հետայսու։ Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք միմյանց շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ։ Այս առիթից օգտվելով՝ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ բարեկամներին՝ մեր տարածքային ամբողջականությունն, անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում պաշտպանելու համար»,-նշեց Վրաստանի վարչապետը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում