Քաղաքականություն

Մեկնարկել է Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը Հայաստան

Վրաստանի կառավարությունը մանրամասներ է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Հայաստանի Հանրապետություն։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։   

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Իրակլի Կոբախիձեն առանձին հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Բացի այդ, երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։  

Այնուհետև Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանձնաժողովի նիստից հետո հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։ 

Նշվում է, որ Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և այլք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում