Իտալիայի վարչապետ Մելոնիի նկատմամբ հետաքննություն է սկսվել լիբիացի ոստիկանի ազատ արձակման պատճառով

3 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի նկատմամբ հետաքննություն է սկսվել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից հետախուզման մեջ գտնվող լիբիացի ոստիկանին ազատ արձակելու՝ Իտալիայի կառավարության որոշման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ Օսամա Էլմասրի Նաջիմը ՄՔԴ-ի հրամանով Թուրինում ձերբակալվել էր մարդկության դեմ կատարված հանցագործությունների այդ թվում՝ մարդասպանության, խոշտանգումների և բռնաբարության համար։ Այնուամենայնիվ, մի քանի օր անց նրան ազատ են արձակել և Իտալիայի պետական ​​ինքնաթիռով տուն ուղարկել։

ՄՔԴ-ն բացատրություններ է պահանջել՝ նշելով, որ Նաջիմին ազատելու որոշման մասին իր հետ չեն խորհրդակցել։ Իսկ Հռոմի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո լը Վոյը հետաքննություն է սկսել Մելոնիի նկատմամբ «հանցագործությանն աջակցելու և պետական ​​միջոցները ոչ նպատակային օգտագործելու» կասկածանքով։

«Ես թույլ չեմ տա ինձ շանտաժի ենթարկել, ես թույլ չեմ տա ինձ ահաբեկել, և, հնարավոր է, հենց դրա համար է, որ ինձ չեն սիրում նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Իտալիան փոխվի և ավելի լավը դառնա», - հայտարարել է Իտալիայի վարչապետը տեսաուղերձում, որը հրապարակվել է սոցիալական ցանցերի նրա էջերում:

Հստակեցվում է, որ հետաքննություն է անցկացվում նաև իտալացի այլ քաղաքական գործիչների՝ արդարադատության նախարար Կառլո Նորդիոյի, ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզիի և հետախուզության հարցերով փոխնախարար Ալֆրեդո Մանտովանոյի նկատմամբ։

Մելոնիի համոզմամբ՝ հետաքննությունը սկսվել է փաստաբան Լուիջի Լի Գոտտիի նախաձեռնությամբ, որը հայտնել էր բողոք ներկայացնելու մասին։ Լի Գոտտին Reuters-ին հայտնել է, որ իր քայլն անհրաժեշտ էր թե՛ մարդու իրավունքների և թե՛ Իտալիայի բոլոր քաղաքացիների արժանապատվության համար։

Մելոնին ասել է, որ նախքան Իտալիա հասնելը Նաջիմը 12 օրվա ընթացքում այցելել է եվրոպական 3 երկիր, սակայն միայն Իտալիա մտնելուց հետո է ՄՔԴ-ն խնդրել է նրան ձերբակալել:

Նաջիմը Լիբիայի դատական ​​ոստիկանության բրիգադի գեներալ է: Reuters-ը հիշեցնում է, որ Մելոնիի կառավարությունը մեծապես կախված է Լիբիայի անվտանգության ուժերից՝ կանխելու միգրանտների հոսքն Իտալիայի հարավ:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում